Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժոաո Կանսելուն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Պորտուի» նկատմամբ հաղթանակը (2:1).
«Այս հանդիպման տրամադրությունը նման էր եզրափակչի: Հաղթեցինք ու ժամկետից շուտ անցանք մրցաշարի փլեյ-օֆֆ։ «Բարսելոնան» արժանի է դրան։
Անհրաժեշտության դեպքում ինձ հարմար է խաղալ պաշտպանության ձախ եզրում: Ես պատրաստ եմ ամեն ինչի թիմային արդյունքի հասնելու համար»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչ տուրից առաջ «Բարսելոնան» երաշխավորեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր՝ վաստակելով 12 միավոր։