«Բարսելոնայի» հարձակվող Ժոաո Ֆելիշն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Պորտուի» դեմ հանդիպման արդյունքները (2-1).
«Իմ գոլը կարևոր էր թիմի համար։ Ֆուտբոլում խաղացողը կարող է հանկարծ կորցնել լավ մարզավիճակը, բայց կարող է լինել նաև հակառակը։
Ես մասնակցում եմ յուրաքանչյուր խաղի՝ փորձելով անել լավագույնը, ինչ կարող եմ:
Եթե գոլ խփեմ, ավելի լավ, եթե ոչ՝ գլխավորը թիմակիցներին օգնելն է»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում CNN Portugal-ը։