«Պորտուի» պաշտպան Պեպեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայից» կրած պարտությունը.
«Մենք այնքան էլ լավ չսկսեցինք, ինչպես կուզեինք, բայց ընթացքում մենք վստահություն ձեռք բերեցինք: Առաջինը գոլ խփեցինք, գիտեինք, որ նրանք շատ լայն են խաղալու, և արդյունքում հավասարեցրին հաշիվը: Մեր թիմը լավ արձագանքեց այս գոլին, մենք շատ գրագետ անցկացրինք խաղը։
Բայց երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» բարելավեց: Մենք հնարավորություն էինք փնտրում հաշիվը հավասարեցնելու համար և կարող էինք գոլ խփել։ Մարզիչը պետք է ռիսկի դիմեր, մենք լավ անցանք պաշտպանությունից հարձակում։ Ցավալի է, քանի որ մենք արժանի չէինք պարտության, բայց մեր սխալները թանկ նստեցին մեզ վրա»,- Պեպեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի H խմբի 5-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Պորտու» խաղում կատալոնացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել: Հյուրերի միակ գնդակը 30-րդ րոպեին հեղինակել է հենց Պեպեն: