«Ֆլամենգոյի» փոխնախագահ Մաուրիսիո Գոմես դե Մատոսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է Globoesporte-ը:
Նշվում է, որ դե Մատոսը ակումբի ղեկավար Ռոդոլֆո Լանդիմի հետ միասին մարտի սկզբին այցելել է Մադրիդի «Ռեալի» ուսումնամարզական կենտրոն և հանդիպել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Դե Մատոսը նաև բրազիլական թիմին ուղեկցում էր Կոլումբիայում ՝ Լիբերտադորեսի գավաթի առաջին տուրի խաղում:
Հիշեցնենք, որ երեկ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարերի դադարեցման մասին: