«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է պաշտպան Մատեյս դե Լիխտի վիճակի մասին։ Հոլանդացի ֆուտբոլիստը վերջերս է սկսել անհատական մարզումները՝ վնասվածքից ապաքինվելուց հետո:
« Չեմ կարծում, որ նա խաղադաշտ դուրս կգա մինչև այս տարվա վերջ»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
24-ամյա հոլանդացին վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Սաարբրյուկենի» հետ խաղում (1:2):