Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվել է Արթուր Դավթյանը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։
Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։