Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի խաղային որակները, ով առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական։
«Նա ունի Պոլ Պոգբայի ֆիզիկական ուժը, բայց միևնույն ժամանակ նա ընդհանուր բան ունի Ն’Գոլո Կանտեի հետ: Զաիր-Էմերին այս երկուսի խառնուրդն է, 2018 թվականի աշխարհի երկու չեմպիոնների համադրություն:
Նա հնարավորություն ունի հաղթելու գնդակի համար պայքարում՝ առանց խախտումներ կատարելու։ Զաիր-Էմերին ստիպում է ձեզ գնահատել խաղի իր հիանալի տեսլականը:
Նրա մեջ կա նաև Պատրիկ Վիեյրայից մի բան»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Parisien-ը: