Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անդրադարձել է ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեի կողմից Կիլիան Մբապեի հասցեին ուղղված քննադատությանը։ Իսպանացին հրապարակավ քննադատել է փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեին «Ռեյմսի» հետ խաղից հետո (3:0)։ Այդ հանդիպմանը ֆրանսիացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Ես չեմ ասում, որ Էնրիկեի ասածը սխալ է հաղորդակցության և կառավարման առումով: Ես ուղղակի ասում եմ, որ այլ կերպ կվարվեի։ Այսպես լինում է։ Մարզչի աշխատանքում տարբեր բաներ են լինում։ Ամեն մեկն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Ես գիտեմ, որ իմ խաղացողները տեղյակ են, թե ինչ եմ ես սպասում իրենցից։ Եթե խոսենք լրատվամիջոցների միջոցով ֆուտբոլիստների հետ փոխգործակցության մասին, ապա բոլորն իրենց պահում են այնպես, ինչպես ճիշտ են համարում ներկա պահին»,- Դեշամի խոսքն է մեջբերել Footmercato-ն։