Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի մասին։
«Այո, Մորատան լավագույններից մեկն է գոլերի և իր ընդհանուր խաղի առումով: Ես նրան համեմատում եմ Էրլինգ Հոլանդի և Հարի Քեյնի նման խաղացողների հետ, նրանք մոտավորապես նույն մակարդակի են»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Մորատան բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։