Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը խոսել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին։
«Կանխատեսելի էր, որ Խաբի Ալոնսոն ունի մարզչական տաղանդ, և, հետևաբար, զարմանալի չէ, որ նա հիանալի մարզիչ է դարձել: Դա երեւում էր նրա խաղաոճից ու խաղադաշտում նրա զբաղեցրած դիրքից։ Նա խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, որը մի կողմից շատ լավ փոխանցումներ էր կատարում, բայց մյուս կողմից կատարում էր պաշտպանական գործառույթներ և միաժամանակ շատ լավ տիրապետում էր մարտավարությանը։ Ուստի միանգամայն հնարավոր էր ենթադրել, որ նա հաջողության կհասնի մարզչական գործում»,- Կանիասարեսի խոսքն է մեջբերել Kicker-ը։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11 տուրից հետո Խաբի Ալոնսոյի թիմը վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։