Դորտմունդի «Բորուսիան» կապ է հաստատել «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է նրա վերադարձը ակումբ (լեհը գերմանական թիմում հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին): 35-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև MLS-ի և Սաուդյան Արաբիայի թիմերը:
Նշվում է, որ Լևանդովսկին իրեն անհարմար է զգում Բարսելոնայում։ Լեհը բազմիցս կոնֆլիկտներ է ունեցել թիմում։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան» չի պատրաստվում բաց թողնել առանցքային խաղացողին։
Լևանդովսկին «Բլաուգրանայի» ճամբար է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 14 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։