Ուկրաինայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի հետ սպասվող խաղի մասին։
«Մեծ հանդիպում է լինելու: Իհարկե, սա մեր կյանքի խաղն է հատկապես հիմա՝ մեր երկրի ամենադժվար պահին։ Շատ կարևոր է ուկրաինացի ժողովրդին դրական նորություններ հաղորդելը։ Եվրոյում խաղալը հրաշալի ձեռքբերում է, հատկապես հիմա։
Մանկուց երազել եմ ազգային հավաքականում խաղալու մասին։ Հիմա, երբ հաղթում ես, մեծ ուրախություն ես պարգևում ժողովրդին»,- Զինչենկոյի խոսքն է մեջբերել Evening Standard-ը։
Հիշեցնենք, որ Ուկրաինա — Իտալիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին՝ Լևերկուզենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: