Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ասել է, որ մտադիր չէ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ տեղափոխվել, չնայած նրան շահավետ պայմանագիր են առաջարկել։
«Ես չէի մտածում սաուդյան ակումբ տեղափոխվելու մասին։ Դա մեծ առաջարկ էր, բայց ոչ 50 միլիոն եվրո, ինչպես գրել էին մամուլում։ Ես ցանկանում էի մնալ «Ատլետիկոյում», որպեսզի այստեղ տիտղոսներ նվաճեմ։ Ես նաև չէի ուզում կորցնել իմ տեղը Իսպանիայի հավաքականում»,- Մորատայի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը ավելի վաղ ասել էր, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իրեն համոզել է չտեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։