«Ալ Ահլիի» վինգեր Ռիյադ Մահրեզը բացատրել է, թե ինչու է անցյալ ամառ որոշել հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել սաուդյան ակումբ։
«Սիթիի» հետ պայմանագրիս ավարտին մնացել էր երկու տարի և կարող էի շարունակել խաղալ Անգլիայում, բայց ես որոշեցի հեռանալ: Ես զգում էի, որ սա հնարավորություն է, որը կարող է չկրկնվել: Հավանաբար, դա ճիշտ ժամանակն էր հեռանալու համար, քանի որ ես արդեն հինգ տարի էի անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» և հաղթել եմ ամեն ինչ, բայց, ճիշտն ասած, ես դեռ զգում եմ, որ ինչ-որ բան կարոտում էի այնտեղ իմ կարիերայում:
Չեմպիոնների լիգայում ես չեմ խաղացել կիսաեզրափակչում կամ եզրափակչում, չնայած նախորդ մրցաշրջաններում սկսել էի մեկնարկային կազմում ու միշտ ազդեցություն եմ ունեցել թիմի վրա։ Ես առաջարկ ստացա չորս տարի անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ մահմեդական երկրում, և իմ ընտանիքը, իհարկե, իրեն հարմարավետ է զգում այստեղ»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում AS-ը։