Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Չավիի խոսքերն այն մասին, որ մեծ թիմը չի կարող խաղալ «Ատլետիկոյի» ոճով։
«Դա քննադատություն չէր, դա կարծիք էր, և կարծիքները պետք է հարգել։ Թիմին հարմար է այս ոճում հանդես գալը։ Եթե խաղացողներն իրենց լավ են զգում նման խաղից, ապա նրանք պետք է շարունակեն բարելավել այն: Նախկինում «Ատլետիկոն» ֆիզիկապես շատ ուժեղ էր, քանի որ թիմում խաղում էին Գաբին, Տիագոն, Ռաուլը, Կոստան, Գոդինը։ Այնուամենայնիվ, մյուս խաղացողներին այլ ոճ է պետք: Օրինակ՝ Մադրիդի «Ռեալին» անհրաժեշտ է հետ գնալ, իսկ հետո հակագրոհել: «Բարսելոնան» հակված է նրան, որ մի քանի խաղացողներ մնան բարձր դիրքերում, ուստի նրանք պետք է արագ վերակառուցվեն, որպեսզի ժամանակ ունենան վերադառնալու պաշտպանություն»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: