«Մարսելի», «Ուդինեզեի» և «Գալաթասարայի» նախկին մարզիչ Իգոր Տուդորը կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 45-ամյա խորվաթը համաձայնել է մեկ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ։ Կողմերը բանակցություններ են վարում Հռոմում։ Ներկայումս Տուդորն ու նրա գործակալը գտնվում են Իտալիայի մայրաքաղաքում՝ սպասելով «Նապոլիի» վերջնական որոշմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ղեկավարությունը հանդիպում է անցկացրել Անտոնիո Կոնտեի հետ։
«Նապոլին» 12 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 21 միավորով 4-րդ տեղում է։ 2023 թվականի ամռանից թիմը գլխավորում է Ռուդի Գարսիան։