«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ Չավին լավագույն մարզիչն է կատալոնացիների համար:
«Չավին լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» համար, դրանում կասկած չկա։ Դուք չեք կարող գտնել ավելի հարմար մարդ այս նախագծի համար: Նա ընդունեց մարտահրավերը՝ համաձայնվելով գլխավորել թիմը կարևոր պահին, և մենք նրան համարում ենք իդեալական մարզիչ «Բարսելոնայի» վերածննդի համար, որին մենք ձգտում ենք»,- Դեկուի խոսքն է մեջբերել Marca-ն։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմը 3-րդ տեղում է՝ 13 տուրից հետո վաստակած 30 միավորով։