«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է իր ապագայի մասին։
«Անցյալ տարի ես շատ հանդիպումներ չեմ անցկացրել, ավելի քիչ, քան կցանկանայի։ Շատ հնարավորություններ ունեի մի քանի խաղ անընդմեջ խաղալու, բայց նախ հիվանդացա, հետո երկու անգամ վնասվածք ստացա, այնպես որ ռիթմի մեջ չմտա ։
Ես իսկապես հաճույք եմ ստանում այս ակումբում խաղալուց, և ես պատրաստ էի մնալ և պայքարել տեղի համար», — Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Մագուայրը կարող էր «Վեսթ Հեմ» տեղափոխվել անցյալ ամառ, սակայն գործարքը ձախողվեց։