«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է բաժանվել 26-ամյա բրազիլացուց և հույս ունի վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում հարձակվողը 11 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։