«Ժիրոնայի» մարզական տնօրեն Կիկե Կարսելը մեկնաբանել է թիմի առաջատարությունը Իսպանիայի 2023/24 թթ.
«Սա մի մրցաշրջանի սկիզբ է, որը գերազանցում է մեր բոլոր սպասելիքները: Իհարկե, մենք այսպիսի հույս ունեինք, քանի որ ունենք շատ ուժեղ մարզիչ, հստակ ինքնություն և խաղի մասին պատկերացում, բարձրակարգ խաղացողներ, ովքեր երկար ժամանակ միասին են աշխատում, բայց նման մեկնարկ սպասել չէինք կարող։ Սա ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Մենք ամենահեշտ օրացույցը չունենք, բայց խաղ առ խաղ մենք վստահություն ենք ձեռք բերում, և դա երևում է խաղադաշտում»,- Կարսելի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Ժիրոնան 13 տուրում վաստակել է 34 միավոր եւ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է (32 միավոր), երրորդում՝ «Բարսելոնան» (30):