«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները, հայտնում է Manchester Evening News-ը։ Դարպասապահի ապաքինման ժամկետը չի նշվում:
Նոյեմբերի 17-ին ազգային Բրազիլիայի հավաքականը կխաղա Կոլումբիայի, իսկ 21-ին՝ Արգենտինայի հետ:
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (4:4) երկրորդ խաղակեսում դարպասապահը վնասել է ձախ ոտքը։ Խաղը կայացել է նոյեմբերի 12-ին։
Այս մրցաշրջանում Էդերսոնը «Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և հինգ անգամ անառիկ է պահել դարպասը: