«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Քրիստիան Էրիկսենը և Ռասմուս Հոյլունդը վնասվածքների պատճառով չեն մասնակցի Դանիայի հավաքականի առաջիկա խաղերին։
Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը, 31-ամյա կիսապաշտպանը ծնկի վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ մեկ ամիս։ 20-ամյա հարձակվողը շարքից դուրս է մնացել մկանային լարվածության պատճառով։ Նշվում է, որ Հոյլունդը կվերադառնա նոյեմբերի վերջից ոչ շուտ։
Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։