«Յուվենտուսը» հետաքրքրված է Ջեյդոն Սանչոյով: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան թիմը հունվարին կարող է փորձել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերին:
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը պատրաստ է վարձակալել խաղացողին՝ վճարելով նրա աշխատարվաձի կեսը։
Սանչոյի հետ կապված դեռ բանակցություններ չկան։ «Մանչեսթեր Յունայթեդը» նախընտրում է վաճառել ֆուտբոլիստին։
23-ամյա եզրային հարձակվողը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսից։