Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ԱԱ-2026-ի ընտրական փուլի Արգենտինայի հավաքականի հետ խաղից առաջ խոսել է Լիոնել Մեսսիի մասին։
«Ես չգիտեմ, թե ինչպես կանգնեցնել Լիոնել Մեսսիին։ Ես երբեք չեմ կարողացել դա անել:
Մենք բազմիցս հանդիպել ենք «Բարսելոնայի» և «Ռեալի» խաղերում, բայց միշտ Կազեմիրոն էր պատասխանատու Լեոյին կանգնեցնելու համար, ոչ թե ես:
Պետք է հարգել Մեսսիին, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել El Grafico-ն։