«Վիլյառեալի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Մարսելինո Գարսիա Տորալը։
58-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Նշշ
Մարսելինոն նախկինում աշխատել է «Վիլյառեալում»՝ 2013-ից 2016 թվականներին։ Այնուհետև նա գլխավորել է «Վալենսիան», «Աթլետիկը» և «Մարսելը»: Մասնագետը սեպտեմբերին հեռացել էր ֆրանսիական ակումբից։
13 տուրից հետո «Վիլյառեալը» 12 միավորով Լա Լիգայի 14-րդ տեղում է։ Հաջորդ խաղում թիմը կմրցի «Օսասունայի» հետ (նոյեմբերի 26):