Մաուրիցիո Սարին Հռոմի դերբիից առաջ խոսել է Ժոզե Մոուրինյուի հետ կարճ երկխոսության մասին։
Ա Սերիայի 12-րդ տուրում հանդիպեցին «Լացիոն» ու «Ռոման», որն ավարտվեց 0։0 հաշվով։
«Խաղից առաջ ես և Մոուրինյուն հանդիպեցին: Ես նրան ասացի՝ դու իսկական գլխացավանք ես։ Նա պատասխանեց. «Իրականում դու էլ»: Բայց հոգու խորքում մենք սիրում ենք իրար:
Մոուրինյուն ինձ դուր է գալիս որպես մարդ, բայց որպես կերպար մի փոքր ավելի քիչ»,- «Լացիոյի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։