Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին Իտալիայի հավաքականից հեռացել է կողոսկրի կոտրվածքի պատճառով։
«Լոկատելին հեռացվել է Իտալիայի հավաքականից նրանից հետո, երբ ազգային թիմում անցկացված թեստերը պարզել են կողոսկրի մի փոքր տեղաշարժված կոտրվածք: Նա մի քանի օր թերապիա կանցնի Թուրինում, իսկ հետո խաղադաշտ կվերադառնա՝ ելնելով իր վիճակից»,- ակումբի մամուլի ծառայությանը մեջբերում է Calciomercato-ն։
Մանուելը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղում, որտեղ թուրինցիները հաղթեցին 2։1 հաշվով։ Այս մրցաշրջանում Լոկատելին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։