Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի մասին, որին ցանկանում են հեռացնել։
«Կարծում եմ, որ Գարսիայի հանդեպ արդարացի չէ որևէ համեմատություն կամ համեմատություններ անել անցյալի հետ: Յուրաքանչյուր մարզիչ ունի գաղափարներ և պատմություն: Նրա աշխատանքը պետք է գնահատել ամբողջությամբ՝ այն բանի համար, թե ով ես դու, ինչ-որ բան ստեղծելու և բարելավելու քո փորձերի համար:
Ես շատ եմ հարգում Գարսիային։ Նա ցույց տվեց, որ հարգանքի արժանի ու հավասարակշռված է։ Սխալ էր հենց սկզբից համեմատություններ անել ոչ վաղ անցյալի հետ, որը գեղեցիկ պատմության մի մասն է, քանի որ սրանք հրաշալի էմոցիաներ էին»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Նապոլին» Սպալետիի գլխավորությամբ 33 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Ա Սերիայի չեմպիոն։