«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենյան թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիիսի մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում երիտասարդ խաղացողի՝ եվրոպական այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Ալֆոնսոն գործող պայմանագիր ունի մեր ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսը։ Անկասկած, նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է։
Իհարկե, մենք ցանկանում ենք Դևիսին պահել թիմում։ Հուսով եմ, որ նա նույնպես մնալու ցանկություն կցուցաբերի»,- Հայների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դևիսը «Բավարիայում» խաղում է արդեն չորս տարի (2019 թվականից)։