Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր տարաձայնությունները Լամին Յամալի հետ։
Լա Լիգայի խաղի 72-րդ րոպեին 16-ամյա վինգերն ավարտեց գրոհը մոտակա անկյունում կատարած հարվածով` հեռավոր դարպասաձողում բաց Լևանդովսկուն փոխանցելու փոխարեն:
Այս որոշումը բարկացրել է լեհ ֆուտբոլիստին։ «Լամի՛ն։ Դեպի հեռավոր դարպասաձողը»,- թիմակցի վրա բարձր բղավեց 35-ամյա խաղացողը, որից հետո շարունակեց վրդովվել ու ձեռքերը վեր բարձրացնել։ Հետո Յամալը մոտեցավ Լևանդովսկուն, որպեսզի թփթփացնի նրա թևին։ Ռոբերտը ակնհայտ հրաժարվեց հաշտարար ժեստից։
«Մեկնաբանելու առանձնահատուկ բան չկա, դա լրիվ պատահականություն էր։ Ինչ վերաբերում է Լամինի հետ իմ հարաբերություններին, ապա ես բազմիցս խոսել եմ նրա հետ, նույնիսկ այս հանդիպման ժամանակ, օգնել եմ, խորհուրդներ տվել։
Սա նորմալ է: Նորմալ է, որ երբեմն մարդիկ ինչ-որ բան են ասում խաղադաշտում, հուշում կամ նույնիսկ բղավում, որպեսզի ավելի լավ լսես:
Ինչ վերաբերում է ժեստին, սա լրիվ պատահականություն է, ես այստեղ թաքնված ենթատեքստ չէի փնտրի։ Իսպանական մամուլն ապրում է նման լուրերով, իրավիճակներ, որոնք չափազանցված են կամ յուրովի են մեկնաբանվում։ Սրանք աննշան բաներ են, որոնք իմաստ չունեն:
Ես չեմ ուզում արդարանալ, ինձ համար սրանք շատ բանական բաներ են, որոնք անիմաստ են։ Ես ինձ հիմար եմ զգում, նույնիսկ երբ դա քննարկում եմ: Ես ոչինչ չեմ ուզում բացատրել, քանի որ այստեղ բացատրելու բան չկա։ Եկեք փակենք թեման»,- «Բարսելոնայի» հարձակվողի խոսքերն է փոխանցում Sport.pl-ն։