Յուրգեն Կլոպը դժգոհ է «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվող խաղի մեկնարկից ժամից։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում (նոյեմբերի 25-ին), միջազգային դադարից հետո, «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» կմրցեն միմյանց հետ։ Հանդիպումը կմեկնարկի Մեծ Բրիտանիայի ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 16:30-ին):
«Ինչպե՞ս կարելի է նման հանդիպումներ անցկացնել շաբաթ օրը, ժամը 12:30-ին: Ճիշտն ասած, այս որոշումներ կայացնողները չեն կարող զգալ ֆուտբոլը։ Սա ուղղակի անհնար է։ Սա այն դեպքում, երբ աշխարհն ամենաշատն է վճարում հանդիպում դիտելու համար:
Ի դեպ, բոլոր խաղացողները կվերադառնան նույն ինքնաթիռով, բոլոր հարավամերիկյան խաղացողներին կվերցնեն տարբեր երկրներից։
Դուք պետք է մրցեք աշխարհի ամենադժվար առաջնությունում և պատրաստ լինեք խաղալ հինգշաբթի և կիրակի օրերին: Իսկ եթե Պրեմիեր լիգան հնարավորություն ունենա, պատրաստ եղեք շաբաթ օրը, ժամը 12.30-ին»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը: