«Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուն, որը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի «Լեչեի» հետ խաղում, կարող է սպասվածից ավելի ուշ վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առաջիկա 20 օրը, և, հնարավոր է, ավելի երկար, եթե «Միլանի» բժշկական անձնակազմն ավելի զգույշ լինի:
Գրեթե անհնար է, որ նա մասնակցի միջազգային դադարից հետո նախատեսված «Ֆիորենտինայի» հետ խաղին։ Նա կարող է խաղադաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում նախատեսվող Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։