Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։ Հանդիպման առաջին գոլը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն, որը մոտ 40 մետրից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Իտալացի ֆուտբոլիստը խոսել է իր գոլի մասին։
— Ես նայեցի Դենզելին, մտածեցի փոխանցում անելու մասին, բայց հետո տեսա, որ դարպասապահը շատ է առաջ եկել ու հարվածեցի։ Լավ է, որ գնդակը հայտնվեց դարպասում: Հավանաբար․ իմ լավագույն գոլերից մեկն է»,- խաղացողի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։