«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել «Չելսիին»։ Նախօրեին «քաղաքայինները» սուպեր հանդիպում էին անցկացրել Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հետ, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 4:4 հաշվով։
«Կրկնում եմ՝ սա շատ լուրջ հակառակորդ է։ Ոչ մի զարմանալի բան։ Նրանք հավասար խաղացին «Լիվերպուլի» դեմ, ավելի ուժեղ գտնվեցին «Արսենալի» հետ դիմակայությունում, բայց նրանց հաղթանակի համար մի փոքր պակասեց։
«Չելսին» միշտ կմնա թոփ-ակումբ։ Նրանք միշտ էլ դժվար մրցակից կլինեն ցանկացած թիմի համար»,- ասել է Գվարդիոլան։