«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին ճանաչել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։
«Մո Սալահին հաճախ են գովաբանում, բայց ես վստահ չեմ, որ բավականաչափ հաճախ են գովում: Կարծում եմ, որ նա այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի պոտենցիալ լավագույն խաղացողն է: Նա անհավանական մակարդակ ունի, երբ խոսում ենք գոլերի և գոլային փոխանցման մասին: Նա պետք է լինի աշխարհի լավագույն հարձակվողական խաղացողներից մեկը: Ոչ թոփ 10, ոչ, թոփ 3: Երբ դու ունես նման մակարդակի խաղացող, նա անպայման խնդիր կլինի մրցակցի համար»,- Ֆրանկի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: