«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին խոսել է «Բավարիայում» նույն դիրքում հանդես եկող իր գործընկեր Հարի Քեյնի մասին։
«Համաշխարհային մակարդակի հարձակվող Քեյնի հետ մրցելն առանձնահատուկ բան է: Կարծում եմ, որ նա Բունդեսլիգայում շատ հարձակվողների դրդեց բարձրացնել իրենց մակարդակը՝ փորձելով մրցել իր հետ:
Ես հեռուստացույցով շատ եմ ֆուտբոլ դիտում, սիրում եմ դիտել Լևանդովսկու, Քեյնի կամ Հոլանդի նման խաղացողներին և վերլուծել նրանց գործողությունները։ Դուք սովորում եք լավագույններից: Գոլեր խփելը արվեստ է,- Գիրասիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։