Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն «Վալենսիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (5-1) կիսվել է իր տպավորություններով։
22-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Երկու գոլի հեղինակ է դարձել նրա հայրենակից Վինիսիուս Ժունիորը։ «Բրագայի» հետ նախորդ խաղում նույնպես փայլեց բրազիլացի հարձակվողների դուետը՝ մեկական գոլ և մեկ գոլային փոխանցում։
«Ռոդրիգոն և Վինիսիուսը վերադարձել են։ Մեր թիմի երկրպագուներին այս դուետն անհրաժեշտ է։
Դա կատարյալ խաղ էր: Եթե մեր երկրպագուները երջանիկ են, ուրեմն մենք երջանիկ ենք»,- Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։