Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է «Ժիրոնայի» հեռանկարներն այս մրցաշրջանում։
Կատալոնական թիմը եվրոպական ֆուտբոլի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր սենսացիաներից մեկն է՝ 13 տուրից հետո 34 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Ռեալին»։
Գործող չեմպիոն «Բարսելոնան» առաջատարից ետ է մնում յոթ միավորով (մեկ խաղ պակաս է անցկացրել):
«Կարո՞ղ է «Ժիրոնան» կրկնել «Լեսթերի» հաջողությունը: Այս թիմն ակնհայտորեն ավելի լավ է գործում, քան բոլորը: Բացի այդ, «Ժիրոնան» չի խաղում եվրոպական մրցաշարերում, ուստի, անշուշտ, կկարողանա պայքարել չեմպիոնական տիտղոսի համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։