Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հաղթեց «Շիրակին»։
Երևանյան թիմի կազմում 63-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոն։ 86-րդ րոպեին Դուարտեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ «Շիրակը» 9-րդն է 12 միավորով։