Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ժիրոնան» հյուրընկալվելիս կամային հաղթանակի հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ ՝ 2:1 հաշվով:
Հյուրերի կազմում գոլերը խփեցին Արտեմ Դովբիկը (42-րդ րոպե) և Սավիոն (65-րդ րոպե): Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ալվարո Գարսիա Ռիվերան (5-րդ րոպե):
Ժիրոնան Լա Լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Հաջորդ տուրում թիմը նոյեմբերի 27-ին կհյուրընկալի «Ատլետիկին»:
«Ռայո Վալեկանոն» 9-րդ տեղում է (18 միավոր):