Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-ից 20-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:
Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: