Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհակալություն է հայտնել հարձակվող Կարիմ Բենզեմային՝ թիմի պատմության մեջ ներդրած ավանդի համար։
Հիշեցնենք, որ ամռանը ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով լքեց «արքայական ակումբը» և տեղափոխվեց Սաուդյան Արաբիա, որտեղ պայմանագիր կնքեց «Ալ Իթիհադի» հետ։
«Բենզեման այն խաղացողն է, ով կախարդական դարաշրջան է գրել մեր ակումբում:
Նա յուրահատուկ ու անկրկնելի ֆուտբոլիստ է։ Շնորհակալություն, Կարիմ»,- ասել է Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ։