Լիոնել Մեսսին դիմել է «Ինտեր Մայամիի» երկրպագուներին. Ֆլորիդայի ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել «Նյու Յորք Սիթիի» հետ (1-2): Խաղից առաջ Մեսսին երկրպագուներին ներկայացրել է իր 8-րդ «Ոսկե գնդակը»։
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի արարողության համար։ Ինձ համար զարմանալի բան է այս պահը ձեզ հետ կիսելը: Ես երկար չէ, ինչ այստեղ եմ, բայց թվում է, որ շատ ժամանակ է անցել:
Ինչպես սկզբում ասացի, երբեք չէի կասկածում, որ այստեղ ինձ դուր կգա, և հիմա չեմ կասկածում, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու։ Մենք կշարունակենք զվարճանալ, մենք կշարունակենք տիտղոսներ նվաճել, և հուսով եմ, որ դուք կարող եք մեզ աջակցել։
Այս ամենը հրաշալի էր, և հաջորդ տարի մենք միասին կմասնակցենք կարևոր մրցաշարերի։ Շնորհակալություն բոլորիդ և բարի գիշեր»,- մեջբերում է արգենտինացի ֆուտբոլիստին Goal-ը: