Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է իր քվեարկությունը կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի օգտին՝ 2023 թվականի հոկտեմբերին ՌՊԼ-ի լավագույն խաղացողին որոշելիս։
«Մենք խոսում ենք թիմի խաղի վրա նրա ազդեցության մասին, և դա այնքան մեծ է, և նրա խաղի որակն այնքան համահունչ է ամենաբարձր չափանիշներին, որ, իմ կարծիքով, նա այստեղ շատ մրցակիցներից առաջ է անցել»,- մեջբերում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը Գրիգորյանի խոսքերը։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի լեգենդներից ստացել է 5 ձայնից 2-ը, երկրպագուների քվեարկության ժամանակ Սպերցյանն առաջ է անցել ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչից։ Հոկտեմբերին Սպերցյանն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ՌՊԼ-ի 14 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։