MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի երրորդ խաղում «Սիեթլը», որի կազմում հանդես է գալիս «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուխոն, 1-0 հաշվով հաղթել է «Դալասին»։
Միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալբերտ Ռուսնակը։
Հեբերն ընդգրկված էր իր թիմի հայտացուցակում, բայց այսօրվա խաղում խաղաժամանակ չստացավ։ Հեբերն այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։
Երեք հանդիպումներից հետո «Սիեթլը» հաղթեց սերիան 2-1 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ (Արևմտյան Կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ), որտեղ կհանդիպի «Լոս Անջելեսին»։
Հիշեցնենք, որ MLS-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպելու են Արևմտյան և Արևելյան Կոնֆերենցիայի հաղթող թիմերը։