Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար։
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել ՊՍԺ-ի կիսապաշտպան Զաիր-Էմերին։ Նոյեմբերի 18-ին Ֆրանսիան սեփական հարկի տակ կխաղա Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 21-ին արտագնա խաղում՝ Հունաստանի հետ: