Սերու Գուիրասին շատ հաջող է հանդես գալիս Գերմանիայի առաջնությունում՝ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելով մեծ ակումբների կողմից։
«Միլանը» հետաքրքրված է Գերմանիայի առաջնության լավագույն հարձակվողներից մեկի ծառայություններով։
Գուիրասիի տրանսֆերը կարող է շատ շահավետ տարբերակ լինել, քանի որ նրա տրանսֆերը կարելի է գնել ընդամենը 17,5 միլիոն եվրոյով․ այդպիսի փոխհատուցման գումար է նշված նրա պայմանագրում։
Ճիշտ է, նա ինքը կարծես թե դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու տարբերակը․
«Բոլորը գիտեն, որ Պրեմիեր լիգան աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունն է։ Բայց ես ոչ մի դուռ չեմ փակում։ Եվրոպայում բացի Անգլիայի ակումբներից այլ մեծ թիմեր ևս կան։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք նաև լավ թիմ ունենք «Շտուտգարտում»,- Գուիրասիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։