«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես կցանկանայի խաղալ Մեսսիի հետ նույն թիմում։ Նա մեծագույն խաղացողներից մեկն է, ով երբևէ խաղացել է մեր խաղը:
Վստահ եմ, որ նա կարող էր ինձ մի քանի գոլային փոխանցում կատարել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
30-ամյա Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի օգոստոսից։