Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական։
Ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է նոյեմբերյան հանդիպումների համար թիմի հայտացուցակը։ 28-ամյա Գրիմալդոն առաջին անգամ է հրավիրվել հավաքական։
Դարպասապահներ՝ Ունայ Սիմոն, Դավիդ Ռայա, Ալեքս Ռեմիրո։
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ, Ունայ Գարսիա, Խոսե Լուիս Գայա, Խեսուս Նավաս, Պաու Տորես, Ալեխանդրո Գրիմալդո, Ռոբին Լե Նորմանդ, Ինիգո Մարտինես։
Կիսապաշտպաններ՝ Ռոդրի, Միկել Մերինո, Գավի, Օյան Սանսեթ, Մարտին Սուբիմենդի, Ֆաբիան Ռուիս, Ռոդրիգո Ռիկելմե, Ալեյս Գարսիա։
Հարձակվողներ՝ Ալվարո Մորատա, Լամին Յամալ, Խոսելու, Ֆերան Տորես, Ուիլյամս, Միկել Օյարսաբալ։
Նոյեմբերի 16-ին Իսպանիան արտագնա խաղում կխաղա Կիպրոսի, իսկ 19-ին տանը՝ Վրաստանի հետ։