Անգլիայի հավաքականը հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի համար իր հայտացուցակը։
Հայտացուցակում ընդգրկված է 25 խաղացող։
Նոյեմբերի 17-ին Անգլիան սեփական հարկի տակ կխաղա Մալթայի, իսկ նոյեմբերի 20-ին արտագնա խաղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
Երեկ հայտնի է դարձել, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։